Home » 2012 » Հունվար » 13 » Մասսիմիլիանո Ալեգրի. "Չեմ հավատում, որ Պատոն կհեռանա"
14:19
Մասսիմիլիանո Ալեգրի. "Չեմ հավատում, որ Պատոն կհեռանա"
 Իտալական գրանդ "Միլանի" գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալեգրին վստահ է, որ այս կիրակի օրը կայանալիք միլանյան դերբին` "Միլան" - "Ինտեր" հանդիպումը, "ռոսոներիների" բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոյի համար չի լինի վերջինը "Միլանի" կազմում, չնայած նրան, որ բրազիլացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է ֆրանսիական "ՊՍԺ"-ն, ով վերջինիս համար պատրաստ է վճարել շուրջ 35 մլն եվրո գումար: Հեղինակավոր Il Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Ալեգրին ասել է. "Ես չեմ հավատում, որ այս դերբին Պատոյի համար կլինի վերջինը: Նա "Ատալանտայի" հետ կայացած խաղում իրեն շատ լավ դրցևորեց, որտեղ նա ցույց տվեց իր լավագույն հնարավորություները":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 459 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0