Home » 2012 » Հունվար » 12 » Մասսիմո Մորատտի. "Տևեսը կտեղափոխվի "Միլան"
19:11
Մասսիմո Մորատտի. "Տևեսը կտեղափոխվի "Միլան"
 Միլանի "Ինտերի" նախագահ Մասսիմո Մորատտին լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ Տևեսի տրանսֆերի հարցում "Ինտերը" պարտվել է "Միլանին", քանի որ Տևեսը կտեղափոխվի ոչ թե "Ինտեր", այլ հենց "Միլան": "Ներաձյուրիների" ղեկավարն իր խոսքում նշել է, որ ինքը չի կարողացել գնել "Մանչեսթեր Սիթիի" արգենտինացի կամակոր հարձակվող Կառլոս Տևեսին, քանի որ իրենք պայմանավորվածություն էին ձեռք բերել միայն "Սիթիի" հետ, իսկ ահա միլանցիները պայմանավորվել էին ֆուտբոլիստի և նրա գործակալի հետ: Հեղինակավոր Football Italia ռադիոկայանը մեջբերում է Մորատտիի խոսքերը. "Ես կարծում եմ, որ Տևեսը կտեղափոխվի "Միլան": Սա ֆուտբոլ է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 427 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0