Home » 2011 » Հուլիս » 24 » Մաթեուսը կողոպուտի զոհ է դարձել
20:35
Մաթեուսը կողոպուտի զոհ է դարձել
 Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լոթար Մաթեուսի հետ տհաճ միջադեպ է տեղի ունեցել. նրան թալանել են: Երբ Մաթեուսը դուրս է եկել ուղեբեռների բաժանմունքից, բախվել է երկու մետր հասակ ունեցող մի տղամարդու հետ, իսկ այդ ժամանակ երկրորդ տղամարդը խլել է նրա պայուսակը և անհետացել: Ինչպես հաղորդվում է, պայուսակում եղել են կրեդիտ քարտեր, մոտ 930 շվեյցարական ֆունտ, անձնագիր և այլ թանկարժեք զարդեր: Դեպքից անմիջապես հետո տուժածը դիմել է ոստիկանություն:
Հարկ է նշել, որ Իբիցայում Մաթեուսը տոնում էր իր ընկերոջ ընկերուհու ծննդյան տարեդարձը, ընդ որում Մաթեուսի ընկերուհին՝ Յոանա Տուչինսկայան, այդ արարողությանը հրավիրված չէր:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 447 | Added by: Hayk | Tags: Բուլղարիայի ազգային հավաքական, բաժանմունք, Իբիցա, թալանել, գլխավոր մարզիչ, Լոթար Մաթեուս, Յոանա Տուչինսկայա | Rating: 5.0/1
Total comments: 0