Home » 2011 » Մայիս » 30 » Մայքլ Օուենը ցանկանում է մնալ "Յունայթեդում"
17:44
Մայքլ Օուենը ցանկանում է մնալ "Յունայթեդում"
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" պահեստային հարձակվող Մայքլ Օուենը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է մնալ "կարմիր սատանաների" կազմում` չնայած չի կարողանում հաստատվել "սատանաների" հիմնական կազմում: Անգլիական ԶԼՄ-ները մեջբերում են Օուենի խոսքերը. "Ես պաշտում եմ ամեն րոպեն, որն անցկացնում եմ "Յունայթեդում": Մենք ունենք հզոր ֆուտբոլիստներ, հզոր մարզիչ, հզոր երկրպագուներ, և շատ եմ ցանկանում, որ այս ամենը շարունակվի":
Նշենք, որ Օուենի պայմանագիրը "կարմիր սատանաների" հետ ավարտվում է այս ամռանը, իսկ անգլիացի հարձակվողն այս մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել 17 հանդիպումներում և մրցակիցների դարպասն է ուղարկել ընդամենը 4 գնդակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 418 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 3