Home » 2011 » Հունիս » 1 » Օուենը մեկ տարվա պայմանագիր ստորագրեց "Յունայթեդի" հետ
16:15
Օուենը մեկ տարվա պայմանագիր ստորագրեց "Յունայթեդի" հետ
 Անգլիական հեղինակավոր պարբերականները տեղեկացնում են, որ "Մանչեսթեր Յունայթեդի" անգլիացի հարձակվող Մայքլ Օուենը երկարաձգել է իր պայմանագիրը "կարմիր սատանաների" հետ ու ևս մեկ տարի կշարունակի ելույթ ունենալ "մանկունիացիների" կազմում: Այս մասին պարբերականների ներկայացուցիչներին է հայտնել Օուենը մամուլի ասուլիսի ժամանակ. "Ես չափազանց ուրախ եմ, որ շարունակելու են խաղալ մեծագույն ֆուտբոլիստների հետ մի ակումբում ամենաքիչը մեկ մրցաշրջան: Համոզված եմ, որ հաջորդ մրցաշրջանում ավելի լավ հանդես կգամ և բազում ուրախություններ կպարգևեմ այս ֆանտաստիկ ակումբին և նրա ֆանտաստիկ երկրպագուների բանակին":
 Իր հերթին Ալեքս Ֆերգյուսոնը նշել է, որ Օուենը հաջորդ մրցաշրջանում ավելի շատ խաղային ժամանակ կստանա:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 371 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 0