Home » 2011 » Մայիս » 19 » Մեգատրանսֆերի ակնկալիքով
07:16
Մեգատրանսֆերի ակնկալիքով
Բրիտանական Mirror պարբերականի տեղեկությունների համաձայն` առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական "Մանչեսթեր Սիթին" կփորձի ձեռք բերել համաշխարհային ֆուտբոլի սուպերաստղ Քրիշտիանու Ռոնալդուին:
Եթե այդ տեղափոխությունը կայանա, ապա "քաղաքաբնակները" կսահմանեն տրանսֆերային նոր ռեկորդ` գերազանցելով Մադրիդի "Ռեալի" կողմից սահմանված տրանսֆերային ռեկորդը, որն ի դեպ, սահմանվել է հենց Ռոնալդուի տեղափոխության ժամանակ, երբ 80 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց պորտուգալացի ֆուտբոլիստը "Մանչեսթեր Յունայթեդից" տեղափոխվեց Մադրիդի "Ռեալ":
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն "Արքայական ակումբի" կազմում արդեն հասցրել է անցկացնել 53 խաղ, դարձել 51 գոլի և 14 փոխանցման հեղինակ` դրանով իսկ կրկնելով լեգենդար Ֆերենց Պուշկաշի ռեկորդը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 515 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 2