Home » 2012 » Հունվար » 27 » Մեկ "կրակոցով"` երկու "նապաստակ"
18:15
Մեկ "կրակոցով"` երկու "նապաստակ"
 Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակներում Կատալոնիայի "Նոու Կամպ" մարզադաշտում կայացած "Բարսելոնա" - "Ռեալ Մադրիդ" հանդիպումից հետո պարզ դարձավ, որ խաղային պատերազմում երկու կողմերից զոհեր է տվել միայն "Բարսելոնան": Այսպես, "կապտանռնագույնների" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ լուրջ վնասվածքներ են ստացել իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան և չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Նշվում է, որ Ինյեստան վնասել է ոտքի մի քանի մկանները, որի պատճառով ստիպված կլինի բաց թողնել 2-3 շաբաթ, իսկ ահա Սանչեսը մադրիդիստ Պեպեի հետ խաղային բախումից հետո վնասել է ուսի մկանը, որը չիլիացի հարձակվող շարքից դուրս է հանել 1-2 շաբաթով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 495 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1