Home » 2011 » Հուլիս » 13 » Մեկ մլն եվրո՝ "Յունայթեդի" հետ խաղալու համար
20:22
Մեկ մլն եվրո՝ "Յունայթեդի" հետ խաղալու համար
 Իտալական "Նապոլիի" նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը բրիտանացի լրագրողին խոստովանել է, որ ինքը մեկ միլիոն եվրո է առաջարկել անգլական "Մանչեսթեր Յունայթեդի" ղեկավարությանն ընկերական խաղ կազմակերպելու համար: Լաուրենտիսն ասել է, որ այդ քայլին գնացել է, որպեսզի իր թիմը կարողանա փորձ ձեռք բերել "Չեմպիոնների լիգայի" 2011-2012թթ. մրցաշրջանում արժանի ելույթներով հանդես գալու համար: Բրիտանական The SUN պարբերականը մեջբերում է իտալական թիմի նախագահի խոսքերը. "Իրոք, ես մեծ գումար եմ առաջարկել "կարմիր սատանաներին", սակայն դեռ ոչ մի հստակ պատասխան չեմ ստացել: Հույս ունեմ՝ նրանք կհամաձայնվեն: Այսպիսի քայլերով ցանկանում եմ "Նապոլիին" վարժեցնել թոփ մակարդակի թիմերի հետ խաղերին",-ասել է դե Լաուրենտիսը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 488 | Added by: Hayk | Tags: կարմիր սատանաներ, Աուրելիո դե Լաուրենտիս, The Sun, Չեմպիոնների լիգա, Նապոլի, Մանչեսթեր Յունայթեդ | Rating: 5.0/1
Total comments: 2