Home » 2011 » Հուլիս » 14 » Մելիքսեթյանը նոր ակումբ է գտել
08:11
Մելիքսեթյանը նոր ակումբ է գտել
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը 2 տարվա պայմանագիր է կնքել իրանական "Ֆեյկան" թիմի հետ։ Ինչպես հայկական ArmSport.am կայքին տեղեկացրել է հենց ինքը՝ խաղացողը, Թեհրանը ներկայացնող իր նոր ակումբը ելույթ է ունենալու առաջին խմբում և թիմի առջև խնդիր է դրված դուրս գալ բարձրագույն խումբ։
Նշենք, որ "Ֆեյկանը" Իրանի ճանաչված թիմերից է, սակայն նախորդ մրցաշրջանում ունեցած անհաջող ելույթների պատճառով թիմը կորցրել է իր "մշտական" տեղը բարձրագույն խմբում։ Մելիքսեթյանից բացի "Ֆեյկանում" ընդգրկված են ևս 2 լեգեոներ, ովքեր ներկայացնում են Գերմանիան ու Բրազիլիան։
Հավելենք նաև, որ շուտով ակումբը պատրաստվում է ուսումնամարզական հավաք անցկացնել Թուրքիայում, իսկ օգոստոսին մեկնարկում է Իրանի առաջին դիվիզիոնի առաջնությունը։
Վերջում հիշեցնենք, որ 24-ամյա հայ դարպասապահը նախորդ մրցաշրջանում ելույթ էր ունենում մեկ այլ իրանական թիմում՝ "Մեսում"։
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 441 | Added by: Hartsat | Tags: Մես, Բրազիլիա, Գրիգոր Մելիքսեթյան, Գերմանիա, Ֆեյկան, Թեհրան, Հայաստանի երիտասարդական հավաքական, թիմեր, լեգեոներ | Rating: 5.0/2
Total comments: 0