Home » 2011 » Հուլիս » 18 » Մելքոնյանը համալրեց "Միկան"
21:45
Մելքոնյանը համալրեց "Միկան"

Ինչպես հայտնում են Երևանի "Միկա" ակումբի մամուլի քարտուղարությունից, Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի "Բանանցի" նախկին ֆուտբոլիստ Սամվել Մելքոնյանը համալրել է "Միկայի" կազմը և, հավանաբար, կմասնակցի նորվեգական "Վոլերենգայի" հետ Եվրոպայի լիգայի երկրորդ մրցափուլի պատասխան հանդիպմանը։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Նշենք, որ Մելքոնյանը վերջերս մեկնել էր հարևան Իրան, որտեղ առաջարկներ ուներ մի քանի ակումբներից, սակայն որոշեց այնուամենայնիվ կարիերան շարունակել Հայաստանում։

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 404 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0