Home » 2011 » Հուլիս » 19 » Մենեզեսը կշարունակի գլխավորել Բրազիլիայի ընտրանին
10:02
Մենեզեսը կշարունակի գլխավորել Բրազիլիայի ընտրանին
Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան երեկ պաշտոնապես տեղեկացրել է, որ Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանո Մենեզեսը կպահպանի իր պաշտոնը, չնայած նրան, որ "դեղձանիկները" նրա գլխավորությամբ դուրս մնացին "Ամերիկայի գավաթի" խաղարկությունից:
"Մենք շատ ժամանակ չունենք, որպեսզի լացենք "Ամերիկայի գավաթի" խաղարկությունում կրած պատահական անհաջողության համար, որը տեղի է ունեցել հուլիսի 17-ին, չորրորդ անգամ աշխարհի չեմպիոն դառնալուց ուղիղ 17 տարի անց (Խմբ. Բրազիլիան 4-րդ անգամ աշխարհի չեմպիոն է հռչակվել 1994թ.-ին ԱՄՆ-ում): Պարագվայի դեմ հանդիպումից հետո մեր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռիկարդո Տեյշերան զանգահարել է Մենեզեսին, որ վերջինիս տեղեկացնի. Մենեզեսը համարվում է թիմը թարմացնելու ու երիտասարդացնելու նախագծի մի մասնիկը, որի նպատակն է 2014թ.-ին Աշխարհի առաջնությունում հաղթելը”,-ասված է  պաշտոնական Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի պաշտոնական հայտարարության մեջ:
Վերջում հավելենք, որ Մենեզեսի սաները օգոստոսի 10-ին Շտուտգարտում ընկերական խաղ կանցկացնեն Գերմանիայի ազգային ընտրանու դեմ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 458 | Added by: Hartsat | Tags: աշխարհի չեմպիոն, Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիա, ԱՄՆ, Ամերիկայի գավաթ, Շտուտգարտ, Գերմանիա, Պարագվայ, Մանո Մենեզես, Ռիկարդո Տեյշերա | Rating: 5.0/2
Total comments: 0