Home » 2011 » Հուլիս » 12 » Մենեզը որոշել է մնալ "Ռոմայում"
15:17
Մենեզը որոշել է մնալ "Ռոմայում"

Ինչպես հայտնել է ործակալ Ալեն Միլյաչոն հռոմեական "Ռոմայի" և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ժերեմի Մենեզը հստակ որոշել է մնալ Իտալիայի մայրաքաղաքում: "Ժերեմիով հետաքրքրված էին ֆրանսիական "ՊՍԺ"-ն, իտալական "Ինտերը" և "Միլանը", սակայն մենք հանդիպել ենք հռոմեական ակումբի ղեկավարության հետ և հասկացել, որ ակումբում հույսեր են կապում Մենեզի հետ: Ժերեմին ցանկանում էր հեռանալ, երբ Մոնտելան էր "Ռոմայի" գլխավոր մարզիչը։ Նրա գլխավորությամբ Մենեզը շատ քիչ խաղային պրակտիկա ուներ, սակայն այժմ, երբ գլխավոր մարզիչ է նշանակվել Լուիս Էնրիկեն, համոզված եմ, որ ամեն ինչ կփոխվի դեպի լավը",գործակալի խոսքերը մեջբերել է Goal.com հանրահայտ կայքը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 480 | Added by: Hartsat | Tags: Իտալիայի մայրաքաղաք, Ռոմայի գլխավոր մարզիչ, Լուիս Էնրիկե, Goal.com հանրահայտ կայք, Ժերեմի Մենեզ, հռոմեական Ռոմա | Rating: 5.0/2
Total comments: 0