Home » 2012 » Ապրիլ » 12 » Մենք սկսել ենք մերժել
15:36
Մենք սկսել ենք մերժել
 ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց, որ Հայաստանը մայիսին Բեյրութում Լիբանանի հետ ընկերական հանդիպում չի կարող անցկացնել: Բանն այն է, որ Լիբանանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես դիմել էր ՀՖՖ-ին` առաջարկելով մայիսի 19-ին կամ 20-ին ընկերական հանդիպում անցկացնել Բեյրութում: Իր խոսքում պարոն Հայրապետյանը նշել է, "Լիբանանի հավաքականի հետ չենք կարողանա ընկերական հանդիպում անցկացնել, քանի որ մեր հավաքականն այժմ կարելի է ասել ազատ տեղ չունի: Ցավոք, մերժել ենք: Խաղալու ենք Հունաստանի և Ղազախստանի հետ: Իհարկե, ես շատ նամակներ եմ ստանում Լիբանանից, և շատ կցանկանայի, որպեսզի հայաշատ քաղաքներում կարողանայինք հանդիպումներ անցկացնել: Հետագայում չեմ բացառում որ կհանդիպենք Լիբանանի հավաքականին, բայց այս տարի դա անել ուղղակի հնարավոր չէ":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 505 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0