Home » 2011 » Հուլիս » 21 » Մեքսիկացին հայտնվել է "Լիվերպուլի" նշանառության տակ
20:57
Մեքսիկացին հայտնվել է "Լիվերպուլի" նշանառության տակ
 Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ անգլիական "Լիվերպուլը" հետաքրքրություն է ցուցաբերում մեքսիկական "Պաչուկայի" երիտասարդ ու տաղանդավոր կիսապաշտպան Մարկո Բուենոյի նկատմամբ: Այդ մասին տեղի մամուլին հայտնել է մեքսիկական ակումբի նախագահ Անդրես Ֆասսին: Ըստ տեղեկությունների` մերսիսայդցիները ցանկանում են 5 տարվա պայմանագիր ստորագրել 18-ամյա կիսապաշտպանի հետ: Այս առիթով Ֆասսին ասել է. "Լիվերպուլը" լրջորեն հետաքրքրված է Բուենոյով: Հիմա բանակցություններ են ընթանում: Հնարավոր է, որ նա փորձաշրջանի մեկնի "Լիվերպուլ",-մեքսիկական ակումբի նախագահի խոսքերը մեջբերել է տեղի պարբերականներից մեկը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 460 | Added by: Hayk | Tags: Անդրեսս Ֆասսի, փորձաշրջան, Պաչուկա, Լիվերպուլ, կիսապաշտպան, Մարկո Բուենո | Rating: 5.0/2
Total comments: 0