Home » 2011 » Հունիս » 26 » Մեքսիկան ջարդեց Ամերիկային (ներառյալ հանդիպման գոլերի վիդեոն)
18:55
Մեքսիկան ջարդեց Ամերիկային (ներառյալ հանդիպման գոլերի վիդեոն)
Մեքսիկայի ազգային հավաքականը 9-րդ անգամ նվաճեց ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը: Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների առաջնության եզրափակչում Մեքսիկան Փասադենա քաղաքում կայացած խաղում կամային հաղթանակ տարավ ԱՄՆ-ի ազգային ընտրանու նկատմամբ: Արդեն հանդիպման 23-րդ րոպեին Բրեդլիի և Դոնովանի գոլերի շնորհիվ ամերիկացիները հաղթում էին 2-0 հաշվով: Սակայն Մեքսիկայի ընտրանին ընդամենը 7 րոպեում հավասարեցրեց խաղի հաշիվը: Իսկ ընդմիջումից հետո էլ հաղթանակ կորզեց 4-2 հաշվով: "Մանչեսթեր Յունայթեդի" ռմբարկու Չիչարիտոն եզրափակչում գոլի հեղինակ չդարձավ, սակայն ամբողջ մրցաշարի ընթացքում ցուցադրած գերազանց խաղի շնորհիվ ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու` 7 գոլ, իսկ Ջովանի դոս Սանթոսի եզրափակչում խփած գոլը ուղղակի բացառիկ էր:
Խաղի գոլերն ու վտանգավոր պահերը կարող եք դիտել ստորև:



Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 497 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0