Home » 2012 » Սեպտեմբեր » 7 » Մեր թիմը խաղալու է հաղթելու հույսով
19:34
Մեր թիմը խաղալու է հաղթելու հույսով
 Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Մալթայում հանդիպել է մի շարք լրաըվամիջոցների ներկայացուցիչների հետ` խոսելով այսօր կայանալիք խաղի մասին: "Պայքարելու ենք միայն հաղթանակի համար",- ասել է մեր թիմի մարզիչը: Մալթայում գտնվող մեր հավաքականը սեպտեմբերի 6-ի երեկոյան նախախաղային մի մարզում է անցկացրել "Տա Կալի" մարզադաշտում, որից առաջ դեռ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի էր ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը նշել էր, որ Մալթայի ընտրանին շատ կազմակերպված թիմ է՝ համեմատելով անցյալում մեր թիմերի միջև տեղի ունեցած հանդիպումները: Վարդան Մինասյանի կարծիքով` Մալթայի ազգային հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Պիետորո Գեդինին հաջողվել է ամուր և մարտունակ թիմ ստեղծել: Անդրադառնալով կենտրոնական պաշտպանի դիրքին` Վարդան Մինասյանն ընդգծել է, որ այդ խաղային դիրքում մրցակցությունը թիմում աճել է: Այսօր հավաքականի կազմում ընդգրկված է չորս կենտրոնական պաշտպան, որոնց թվում են նորեկ Ալեքսը և Ռոբերտ Արզումանյանը, ով վերջապես պայմանգիր է կնքել ակումբային թիմի հետ: Մալթայի հետ խաղի համար մեր հավաքականի մարզչական շտաբը դեռ պետք է ընտրի երկու կենտրոնական պաշտպաններից կազմված օպտիմալ զույգը: Վարդան Մինասյանն ևս մեկ անգամ նշել է, որ ինչպես ասել է դեռ օրեր առաջ, ազգային հավաքականը բոլոր խաղերում հաղթանակ տանելու նպատակով է դուրս գալու ցանկացած խաղադաշտ: Բացի այդ յուրաքանչյուր խաղի համար գլխավոր մարզչի կողմից էլ կընտրվի այն մարտավարությունը, որը թույլ կտա Հայաստանի ազգային հավաքականին հաղթանակ տոնել բոլոր մրցակիցների հետ խաղերում:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 430 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 2