Home » 2011 » Հուլիս » 28 » Մեր ընտրանին կլինի 5-րդ զամբյուղում
20:43
Մեր ընտրանին կլինի 5-րդ զամբյուղում
 Հուլիսի 30-ին Բրազիլիայում կկայանա աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որի արդյունքում պարզ կդառնա, թե ովքեր են լինելու Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները հաջորդ տարի մեկնարկելիք ընտրական փուլում: ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ վիճակահանությանը ներկա են լինելու հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը և ՀՖՖ փոխանախագահ Աշոտ Մանուկյանը:
Նշենք, որ քանի որ հուլիսի 27-ին հրապարակված ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը հայտնվել է 70-րդ հորիզոնականում, ուստի մենք լինելու ենք հինգերորդ զամբյուղում: Ստորև Ջեր ուշադրությանն ենք ներկայացնում վիճակահանության համար նախատեսված բոլոր 6 զամբյուղներում գտնվող ազգային ընտրանիները.

Առաջին զամբյուղ. Իսպանիա, Հոլանդիա, Գերմանիա, Անգլիա, Պորտուգալիա, Իտալիա, Խորվաթիա, Նորվեգիա, Հունաստան

Երկրորդ զամբյուղ. Ֆրանսիա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Շվեդիա, Դանիա, Սլովենիա, Թուրքիա, Սերբիա, Սլովակիա

Երրորդ զամբյուղ. Շվեյցարիա, Իսրայել, Իռլանդիա, Բելգիա, Չեխիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բելառուս, Ուկրաինա, Հունգարիա

Չորրորդ զամբյուղ. Բուլղարիա, Ռումինիա, Վրաստան, Լիտվա, Ալբանիա, Շոտլանդիա, Հյուսիային Իռլանդիա, Ավստրիա, Լեհաստան

Հինգերորդ զամբյուղ. Հայաստան, Ֆինլանդիա, Էստոնիա, Կիպրոս, Լատվիա, Մոլդովա, Մակեդոնիա, Ադրբեջան, Ֆարերյան կղզիներ

Վեցերորդ զամբյուղ. Ուելս, Լիխտենշտեյն, Իսլանդիա, Ղազախստան, Լյուքսեմբուրգ, Մալթա, Անդորրա, Սան-Մարինո

Վերջում հիշեցնենք, որ 2014թ.-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը կկայանա հուլիսի 30-ին՝ Ռիո դե Ժանեյրոյում:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 621 | Added by: Hayk | Tags: Աշոտ Մանուկյան, ՀՖՖ, Հայաստանի ազգային հավաքական, մրցակից, Մարինա Թաշչյան, ՖԻՖԱ, Բրազիլիա, զամբյուղ | Rating: 5.0/1
Total comments: 0