Home » 2011 » Սեպտեմբեր » 1 » Մեր ընտրանիները ուղևորվել են Անդորրա
17:58
Մեր ընտրանիները ուղևորվել են Անդորրա

 Ֆուտբոլի Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներն այսօր առավոտյան չարթերային չվերթով ուղևորվեցին Իսպանիայի Բարսելոնա քաղաք, որտեղից ավտոբուսով կհասնեն Անդորրայի մայրաքաղաքը` Անդորրա լա Վելլա: Ազգային հավաքականի կազմում մրցավայր ուղևորվեց 21 ֆուտբոլիստ, իսկ երիտասարդականի` 18: Պատվիրակության կազմում էր նաև Ռոբերտ Արզումանյանը, ով առաջիկա հանդիպումներին ի վիճակի չէ մասնակցել: Հայաստանի հավաքականը հանգրվանելու է Անդորրայի լավագույն հյուրանոցներից մեկում` "Անդորրա Պարկում", իսկ երիտասարդականը կբնակվի "Քրաուն Պլազայում": Այսօր` Երևանի ժամանակով 22:00-ին, Հայաստանի հավաքականը մարզում կանցկացնի Անդորրա լա Վելլայում:
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ 2012 մրցաշարի ընտրական փուլի շրջանակներում Անդորրա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով 21:00-ին: Մեկ օր անց ասպարեզ դուրս կգան երիտասարդական հավաքականները, իսկ սեպտեմբերի 4-ին Հայաստանի պատվիրակությունը կուղևորվի Սլովակիա: Ազգային հավաքականների հետ միասին մրցավայր են ուղևորվել նաև մեր երկրի մի քանի մարզական լրագրողներ և լուսանկարիչներ:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 426 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0