Home » 2012 » Դեկտեմբեր » 11 » Մեսսի. "Ինյեստան արժանի է "Ոսկե գնդակին"
20:06
Մեսսի. "Ինյեստան արժանի է "Ոսկե գնդակին"
 "Ես չեմ առարկի, եթե "Ոսկե գնդակը" հանձնեն Ինյեստային: Նա արժանի է այդ մրցանակին և՛ իր անհատական խաղով, և՛ ակումբի ու իր հավաքականի հետ ձեռք բերած հաջողություններով",- ասել է Մեսսին: Լեոն լրագրողների հետ էլ խոսել է նաև վերջերս սահմանած իր նոր ռեկորդի մասին. "Վերջին շրջանում այս մասին շատ է խոսվել: Ինձ իսկապես հաճելի է ռեկորդներ սահմանել, և սա ևս բացառություն չէր: Բայց ավելի կարևոր էր այն, որ մենք կարողացանք շատ միավորներ վաստակել և պահպանել մեր առաջատարի դիրքը: "Բետիսի" դաշտում միշտ շատ դժվար է խաղալը: Այս ակումբը հիանալի է խաղում, այդ պատճառով էլ մեզ համար շատ կարևոր էր հաղթել այնտեղ` անդալուզյան ափին: Այժմ մեր մրցակիցներին շարունակում ենք գերազանցել 6 և 11 միավորներով":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 637 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0