Home » 2011 » Մայիս » 19 » Մեսսի. "Մեզ սպասվում է եզրափակիչ, որի մասին կարելի է միայն երազել"
17:32
Մեսսի. "Մեզ սպասվում է եզրափակիչ, որի մասին կարելի է միայն երազել"
 Կատալոնական "Բարսելոնայի" և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Լիոնել Անդրես Մեսսին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ խոսել է Լոնդոնում անգլիական "կարմիր սատանաների" հետ կայանալիք եզրափակչի մասին. "Մեծ հարգանքով եմ վերաբերվում Ֆերգյուսոնի աշխատանքին: Պետք է լինել մեծ մարզիչ, որպեսզի մեկ թիմի հետ այսքան տարի աշխատես և այսքան տարի հաղթես: "Մանչեսթեր Յունայթեդը" մեծ ակումբ է: Խաղի ժամանակ նրանք չեն փորձելու քանդել խաղը, այլ խաղալու են իրենց ֆուտբոլը: Կարծում եմ` մեզ սպասվում է եզրափակիչ, որի մասին երազել կարելի է, քանի որ "Յունայթեդը" գտնվում է ճիշտ նույն մակարդակում, ինչ մենք: Ֆանտաստիկ հանդիպում է լինելու":
Իսկ լրագրողների այն հարցին, թե Մեսսին երբևէ գոլ չի խփել Անգլիայում, Լեոն պատասխանել է. "Դրա մասին երբևէ չեմ մտածել: Կարծում եմ, որ դա պարզապես պատահականություն է: Կանեմ ամեն հնարավոր բան "Ուեմբլիում" գոլ խփելու համար, սակայն բոլորդ էլ գիտեք, որ ինձ համար գոլ խփելը չէ, որ կարևոր է: Եթե մենք հաղթենք, ապա ես նշանակություն չեմ տալու այն բանին, թե ով է գոլ խփել",-ասել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 433 | Added by: mu | Rating: 4.0/4
Total comments: 0