Home » 2011 » Հուլիս » 16 » Մեսսի. "Ոչ մի քննադատություն ինձ չի ստիպի լքել հավաքականը"
19:23
Մեսսի. "Ոչ մի քննադատություն ինձ չի ստիպի լքել հավաքականը"
 Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Լիոնել Մեսսին լրագրողներին հայտարարել է, որ ինքը չի լքի ազգային ընտրանին՝ չնայած նրան, որ վերջին ժամանակներս իրեն շատ են քննադատում: Հեղինակավոր AP հանդեսը մեջբերում է Մեսսիի խոսքերը. "Որքան էլ ինձ քննադատեն, ես շարունակելու եմ հանդես գալ Արգենտինայի ընտրանու կազմում: Իհարկե, ոչ մեկին էլ դուր չի գալիս, երբ իր հասցեին անընդհատ քննադատական արտահայտություններ է լսում: Երբեմն դրան այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Մենք, իսկապես, "Ամերիկայի գավաթի" մրցաշարի առաջին երկու հանդիպումներում չկարողացանք ցույց տալ մեր ողջ հմայքն ու ուժը, սակայն երրորդ խաղում կարողացանք բոլորին ապացուցել, որ հիանալի ենք պատրաստված: Մեր ընտրանին արդեն վաղուց է, ինչ չի կարողանում հաջողության հասնել այս մրցաշարում, ուստի պատրաստվում ենք խախտել այս ավանդույթը և դառնալ "Ամերիկայի գավաթի" հաղթող":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 521 | Added by: Hayk | Tags: քննադատ, Լիոնել Մեսսի, Արգենտինա, ավանդույթ, լրագրողներ | Rating: 4.5/2
Total comments: 0