Home » 2012 » Հուլիս » 29 » Մեսսիի կարծիքով Սանչեսն այժմ ավելի լավ տեսք ունի
19:33
Մեսսիի կարծիքով Սանչեսն այժմ ավելի լավ տեսք ունի
 Կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի առաջատարը, ով "Ռաջա Ատլետիկի" դեմ ընկերական խաղում երեկ հեթ-տրիկի հեղինակ էր դարձել, հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ այս տարի իր թիմակից Ալեքսիս Սանչեսն ավելի լավ տեսք ունի, ինչի արդյունքում էլ չիլիացին կարողացել է երեկ 2 գնդակ խփել "Ռաջա Ատլետիկին": "Անցած մրցաշրջանում Ալեքսիսը քիչ ժամանակ է թիմի հետ եղել, քանի որ անընդհատ վնասվածքներ էր ստանում: Վստահ եմ, որ այս տարի նա կարևոր խաղացող կդառնա մեր թիմի համար: Նրա ու Վիլյայի ներկայությունը վճռորոշ կլինի մեզ համար",- ասել է Լեո Մեսսին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 311 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0