Home » 2012 » Հուլիս » 24 » Մեսսիի պատճառով "Բարսելոնան" 1.2 մլն եվրո կկորցնի
16:23
Մեսսիի պատճառով "Բարսելոնան" 1.2 մլն եվրո կկորցնի
 Քանի որ կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի հարձակվող Լեո Մեսսին երեկ ստացած վնասվածքի պատճառով չի մասնակցելու այսօր գերմանական "Համբուրգի" հետ կայանալիք ընկերական մրցավեճին, ապա "կապտանռագույնները" ստիպված կլինեն հաշտվել այն մտքի հետ, որ այդ պատճառով թիմը կկորցնի շուրջ 1.2 մլն եվրո: Ըստ Marca հանդեսի` "Համբուրգի" 125-ամյակին նվիրված խաղը կազմակերպվել էր այն նպատակով, որպեսզի այդ թիմի նվիրյալ երկրպագուները կարողանային սեփական աչքերով տեսնել իրենց սիրելի թիմի ու կատալոնական գրանդի աստղերի միջև տեղի ունեցող հանդիպումը, սակայն երեկ Լեո Մեսսին անսպասելի կերպով վնասվածք է ստացել, ինչի պատճառով չի կարողանա մասնակցել այսօրվա խաղին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 318 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0