Home » 2011 » Հուլիս » 10 » Մեսսիին չեն սիրում
09:50
Մեսսիին չեն սիրում
 Արգենտինայի ազգային հավաքականի գերաստղային հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, հաստատել է, որ իր որդու և ազգային ընտրանու կենտրոնական պաշտպան Նիկոլաս Բուրդիսոյի միջև մի փոքր ընդհարում է տեղի ունեցել Կոլումբիայի ազգային թիմի հետ հանդիպումից հետո (խմբ. խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով):
"Այդ միջադեպը մի փոքր չափազանցնում են թերթերը։ Իհարկե, դա հիմա կսկսվի ակտիվորեն քննարկվել, սակայն ֆուտբոլում նման բաներ պատահում են",–ասել է Խորխեն Rádio 10 ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ։
Հ.Գ.: Նշենք, որ վերոնշյալ խաղի ավարտից հետո, հանդերձարան գնալիս Բուրդիոսան մոտեցել է Մեսսիին և մի քանի վիրավորական խոսքեր է "շռայլել" "այլմոլորակայինի" հասցեին, որից հետո բախում է տեղի ունեցել հայրենակիցների միջև: Ինչպես նաև առաջին անգամ Արգենտինայում երկրպագուները սուլել են Մեսսիին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 539 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 3