Home » 2012 » Նոյեմբեր » 2 » Մեսսին էլ է հայր դարձել
21:45
Մեսսին էլ է հայր դարձել
 Կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի առաջատար Լիոնել Մեսսին էլ վերջապես մի հարցում հավասարվել է իր հավերժական մրցակից Քրիշտիանու Ռոնալդուին. նա էլ արդեն հայր է: Մեսսիի ընկերուհին՝ Անտոնելլա Ռոկուցցոն էլ այսօր կեսօրին որդի է ծնել, որին անվանել են Տիագո: Այսօր 25-ամյա ֆուտբոլիստը լքել է "Բարսելոնայի" մարզաբազան, որպեսզի ամբողջ օրն անցկացնի իր նորածին որդու ու ընկերուհու հետ: Հարկ է նշել, որ արգենտինացին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի շաբաթ օրը "Սելտայի" հետ կայանալիք կարևոր խաղին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 563 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0