Home » 2011 » Հուլիս » 25 » Մեսսին գովեստի խոսքեր է շռայլել Սանչեսին
13:16
Մեսսին գովեստի խոսքեր է շռայլել Սանչեսին
 Կատալոնական "Բարսելոնայի" և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Լիոնել Մեսսին հավատում է, որ իրենց ակումբ նոր տեղափոխված Ալեքսիս Սանչեսը մեծ ապագա կունենա "կապտանռնագույնների կազմում": Մադրիդյան Marca հանդեսին տված հարցազրույցի ժամանակ Մեսսին ասել է. "Ես վստահ եմ, որ Ալեքսիսն արագ կհարմարվի մեր թիմում: Շատ լավ է, որ մենք կարողացանք նման ֆուտբոլիստ ձեռք բերել: Անկասկած նա միայն կուժեղացնի մեր խաղը: Սանչեսը "Բարսելոնայում" առանցքային խաղացող դառնալու բոլոր նախադրյալներն ունի: Ես տեսել եմ նրա խաղը, և, հավատացեք, Սանչեսն արտակարգ տաղանդավոր ֆուտբոլիստ է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 527 | Added by: Hayk | Tags: ակումբ, Բարսելոնա, marca, Ալեքսիս Սանչես, Լիոնել Մեսսի, կապտանռնագույններ, Արգենտինայի ազգային հավաքական, հարձակվող | Rating: 5.0/1
Total comments: 0