Home » 2011 » Նոյեմբեր » 8 » Մեսսին իր անվան տարբերանշանն է թողարկել
18:01
Մեսսին իր անվան տարբերանշանն է թողարկել
 Բրիտանական հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը հաղորդում է, որ կատալոնական "Բարսելոնայի" և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին թողարկել է սեփական տարբերանշանը, որն իրենից ներկայացնում է ոճավորված М տառը: Իսկ ահա չի հաղորդվում, թե տարբերանշանի գաղափարը և մշակումը որ ընկերությանն է պատկանում: Տարբերանշանը կարելի է տեսնել տեսահոլովակում, որտեղ Մեսսին ասում է. "Ինձ դուր է գալիս յուրաքանչյուր հանդիպում, յուրաքանչյուր գոլ: Ես սիրում եմ կատարել մանուկների երազանքները: Դուր է գալիս հանդես գալ իմ ազգային հավաքականի կազմում: Ես միշտ խաղալու եմ ինչպես այս տղան Ռոսարիոյից (Խմբ. Լեոն սա ասում է, երբ Էկրանին են հայտնվում նրա ընտանեկան արխիվի կադրերը): Սա ես եմ՝ Լեո Մեսսին":

  Վերջում հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մեսսին "կապտանռնագույնների" կազմում տարբեր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում և մրցակցի դարպասն է ուղարկել 24 գնդակ:


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 442 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0