Home » 2012 » Հունվար » 23 » Մեսսին նոր ռեկորդ է սահմանել
12:23
Մեսսին նոր ռեկորդ է սահմանել
 Կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի առաջատարը, երեկ Իսպանիայի "Լա լիգայի" շրջանակներում կայացած "Մալագայի" հետ հանդիպման ժամանակ դառնալով հեթ-տրիկի հեղինակ, իր կարիերայի ընթացքում "Բարսելոնայի" կազմում արդեն 10-րդ հեթ-տրիկը ձևակերպեց "Լա լիգայի" առաջնությունում:
     Այսպիսով` Մեսսին առաջ անցավ "Բարսելոնայի" լեգենդներից մեկից` Լադիսլաո Կուբալից ("Բարսելոնայում" խաղացել է 1951-1961թթ.-ի ընթացքում), և այժմ արգենտինացին հետ է մնում միայն Սեզար Ռոդրիգեսից 
("Բարսելոնայում" խաղացել է 1942-1955թթ.-ի ընթացքում), ով ձևակերպել է 13 հեթ-տրիկ:
     Հավելենք, որ "Լա լիգայի" այս մրցաշրջանում արգենտինացին 18 խաղում դարձել է 22 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 484 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0