Home » 2012 » Ապրիլ » 1 » Մեսսին օգոստոսին կայցելի Հայաստան
14:54
Մեսսին օգոստոսին կայցելի Հայաստան
 Արգենտինայի ազգային հավաքականի երիտասարդ հարձակվող և կատալոնական "Բարսելոնայի" գոլերի անզուսպ վարպետ Լիոնել Մեսսին ու աշխարհի երկրորդ ուժեղագույն թենիսիստուհի Մարիա Շարապովան 2012թ.-ի օգոստոսին կժամանեն Հայաստան: Աշխարհահռչակ աստղերի այցը Հայաստան նվիրված է Գարիկ Մարտիրոսյանի նոր ծրագրին` Comedy WORLD հաղորդաշարին, որը կհեռարձակվի սեպտեմբերի 12-ից ԱՄՆ-ի WSTV հեռուստաալիքով (Խմբ. World Sport TV): Դեռ հայտնի չէ երեկույթի անցկացման վայրը: Հայտնի է միայն, որ աստղերը գալու են Հայաստան մասնավոր այցով՝ հատուկ նրանց համար նախատեսված թռիչքով: Լրագրողղների հետ կայացած հանդիպման ժամանակ գաղտնիքները բացել է այդ շոուի՝ համաշխարհային ճանաչում ունեցող շոուների կազմակերպիչ Դեն Ֆիլքելշթայնմայները: Լրագրողների կողմից տրված հարցերին նա պատասխանել է. 

Պարոն Ֆիլքելշթայնմայներ, շնորհակալություն, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ: Այդ ի՞նչ նոր շոու է նախապատրաստում ամերիկյան հեռուստաընկերությունը, և ինչու
՞ է Հայաստանն ընտրվել այդ շոուի շնորհանդեսի համար:
     Երևանն ընտրվել է հայտնի հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանի խնդրանքով, ով էլ լինելու է Comedy WORLD նոր հաղորդման հաղորդավարը: Թե  հաղորդումն ինչ  բնույթի է լինելու, դեռևս գաղտնիք է: Առաջին հաղորդումներն անցկացվելու են Երևանում, այնուհետեւ Մոսկվայում ու Լոս-Անջելեսում: Հաղորդմանը կմասնակցեն աշխարհահռչակ շատ աստղեր: 

Ո՞վ է լինելու Երևանում կայանալիք առաջին հաղորդման հյուրը:
     Մենք կապ ենք հաստատել Լիոնել Մեսսիի ու Մարիա Շարապովայի գործակալների հետ և պայմանավորվել ենք նրաց մասնակցության մասին: Մանրամասները չեմ կարող  գաղտնազերծել, միայն ասեմ, որ Մարիան գալու է իր ապագա փեսացու Սաշա Վույաչեչի հետ, իսկ Մեսսին` իր գործակալների:

Հարգելի այցելուներ, շնորհավորում ենք բոլորիդ Ապրիլի 1-ը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 690 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 2