Home » 2012 » Հուլիս » 17 » Մեսսին որոշել է լիարժեք մարզվել
08:55
Մեսսին որոշել է լիարժեք մարզվել
 Ինչպես այսօր տեղեկացրել է կատալոնական "Բարսելոնայի" պաշտոնական կայքը, թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վերջապես իր կարիերայում ամբողջական նախապատրաստական շրջան կանցնի ակումբի բոլոր խաղացողների հետ: Օրերս իր ավելի քան 30 թիմակիցների հետ Լիոնել Մեսսին արդեն սկսել է Տիտո Վիլանովայի գլխավորությամբ պատրաստվել գալիք մրցաշրջանին: Հարկ է նշել, որ սա ընդամենը 2-րդ դեպքն է, երբ արգենտինացի ֆուտբոլիստը մասնակցում է թիմի ամբողջական նախապատրաստական շրջանին, մինչդեռ նախկինում խաղացողը չէր կարողանում ավելի վաղ միանալ թիմին, քանի որ մասնակցում էր տարատեսակ ֆուտբոլային հանդիպումների իր ազգային ընտրանու կազմում: Առաջին նման դեպքը եղել է 2009թ.-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 421 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0