Home » 2011 » Հոկտեմբեր » 17 » Մեսսին ու Կրկիչն ազգականներ են
07:55
Մեսսին ու Կրկիչն ազգականներ են

Կատալոնական "Բարսելոնայի" և հռոմեական "Ռոմայի" հարձակվողներ Լիոնել Մեսսին և Բոյան Կրկիչը, պարզվում է, հեռավոր ազգականներ են: Նրանց նախապապերը եղբայրներ են եղել… Ամերիկյան Diare Segre ընկերության տեղեկություններով, որն ուսումնասիրել է արգենտինացի հարձակվողի տոհմածառը, երկու ֆուտբոլիստներն էլ սերում են կատալոնյան Պերեսների ընտանիքից, որը բնակվում էր Էլ Պոալում: Աստղերի նախապապը` Ռամոն Պերես Լոբերան, ծնվել է այդտեղ, 1859 թ.-ին, իսկ նրա եղբայրը 9 տարի ուշ է լույս աշխարհ եկել: Արդյունքում Պերեսի թոռնուհին արտագաղթել է Արգենտինա, որտեղ ամուսնացել է Էյսեբիո Բարո Մեսսիի հետ: Իսկ Բոյանի նախապապի սերունդները մնացել են Կատալոնիայում:
Այսպիսով` 2004-2011 թթ. այս հեռավոր ազգականները` Մեսսին ու Կրկիչը, հանդես են եկել նույն թիմի կազմում:
  Հիշեցնենք, որ ամռանը "Բարսելոնայի" փոխարինողների կազմի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն, զբաղեցնելով "Ռոմայի" գլխավոր մարզչի պաշտոնը, Կրկիչին հրավիրեց Հռոմ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 496 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0