Home » 2012 » Հունվար » 14 » Մեսսին ու Ռոնալդուն կարող են հեռանալ Իսպանիայից
07:56
Մեսսին ու Ռոնալդուն կարող են հեռանալ Իսպանիայից
 Իսպանական "Լա լիգայի" գլխավոր աստղերը` Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն և կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի առաջատար Լիոնել Մեսսին կարող են հեռանալ Իսպանիայից և տեղափոխվել մեկ այլ առաջնություն: Խաղացողներին անչափ մտահոգում է այն հանգամանքը, որ երկրի կառավարությունը (Խմբ. այն գլխավորում է նորընտիր վարչապետ Մարիանո Ռոխայը) պատրաստվում է նոր օրինագիծ ընդունել արտասահմանցի աշխատողների համար` ներառյալ պրոֆեսիոնալ մարզիկներին:
    Եթե նախկինում արտասահմանցի աշխատողը ստիպված էր մոտ 24 տոկոս եկամտահարկ տալ երկրին, ապա այժմ քննարկվում է, որ այդ շեմը պետք է հասցվի ռեկորդային 54 տոկոսի, ինչը գրեթե չլսված բան է: Ավելին` Կատալոնիայում այդ նիշը կարող է հասնել 56 տոկոսի:
    Այժմ երկու ֆուտբոլիստներն էլ հարմար տարբերակներ են փնտրում կարիերան շարունակելու համար:
   Հավելենք, որ Մեսսիի ծառայություններով հետաքրքրվում են իտալական "Ինտերն" ու անգլիական "Մանչեսթեր Սիթին", իսկ Ռոնալդուին իրենց շարքում են ցանկանում տեսնել Իտալիայի ներկայիս չեմպիոն "Միլանը" և անգլիական "Մանչեսթեր Սիթին", որը որոշել է նոր "գալակտիկոս" ստեղծել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 743 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0