Home » 2012 » Հունվար » 17 » Մեսսին վիրավորում է "Ռեալին" և ոչ միայն...
08:53
Մեսսին վիրավորում է "Ռեալին" և ոչ միայն...
 Մադրիդի "Ռեալի" դեմ կայանալիք "Արքայական գավաթի" 1/4 փուլի առաջին արտագնա հանդիպումից առաջ կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի գերաստղ Լիոնել Մեսսին հերթական անգամ աչքի է ընկել իրեն ոչ հարկի պահվածքով: Ինչպես հայտնում է իսպանական Marca հանդեսը, "Ոսկե գնդակի" 3-ակի դափնեկիր Մեսսին ասել է, որ ամենևին չի մտածում մրցակցի խաղի մասին, քանի որ իրականում մադրիդցիները "Բարսելոնային" ամենևին էլ մրցակից չեն: "Հասկանալի է, որ "Ռեալն" ուժեղ թիմ է, սակայն նրանք մեզ մրցակից չեն: Հապա նայեք մադրիդցիների ցուցադրած խաղին: Ախր, դա ֆուտբոլ չէ: Նրանք իրենց գլխավոր մարզչի հետ դեռևս ճահիճներում են գտնվում, և եթե մենք ուզենք, ապա կարող ենք նրանց խորտակել, խեղդամահ անել, ինչպես անցած մրցաշրջանում, երբ հաղթեցին ստորացուցիչ 5-0 հաշվով: Մենք գիտենք, որ մեր "Բարսելոնան" աշխարհի համար մեկ ակումբն է, իսկ մնացած թիմերը մեզ բավականին զիջում են",- մրցակցին վիրավորելով` ասել է արգենտինացի 24-ամյա հարձակվողը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 765 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 141 2 »
1-10 11-14