Home » 2011 » Դեկտեմբեր » 7 » Մի՞թե ճիշտ են Մովսիսյանի` դեպի մոսկովյան "ԲԿՄԱ" տեղափոխվելու լուրերը
17:18
Մի՞թե ճիշտ են Մովսիսյանի` դեպի մոսկովյան "ԲԿՄԱ" տեղափոխվելու լուրերը
 Վերջին ժամանակներս շատ շշուկներ են պտտվում, որ Մոսկվայի "ԲԿՄԱ"-ն հետաքրքրված է "Կրասնոդարի" և Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով: Հուրախություն բոլորիս` ռուսական ТД հանդեսը հաղորդում է, որ մոսկովյան ակումբի նախագահ 51-ամյա Եվգենի Գիներն անձամբ հանդիպել է ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ և քննարկել նրա հնարավոր տեղափոխությունը "ԲԿՄԱ": Մոսկովյան ակումբի նախագահ Եվգենի Գիներն ասել է. "Ներկա պահին "ԲԿՄԱ"-ն ակտիվորեն հարձակվող է փնտրում: Առաջիկայում թիմից կարող է հեռանալ  բրազիլացի Վագներ Լավը: Անհայտ է նաև չեխ հարձակվող Տոմաշ Նեցիդի ճակատագիրը: Այդ իսկ պատճառով նոր հարձակվողի ձեռքբերման խնդիրն այս պահին առաջնային է թիմի համար: Մովսիսյանն ընթացիկ մրցաշրջանում փայլուն է դրսևորել իրեն՝ հանդես գալով "Կրասնոդարի" և իր երկրի ազգային հավաքականի կազմում, ինչով էլ գրավել է "ԲԿՄԱ"-ի ուշադրությունը":
  Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը "Կրասնոդար" է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի սկզբում՝ մոտ 2 մլն եվրոյի դիմաց: Այս թիմի կազմում հարձակվողը 26 հանդիպում է անցկացրել` մրցակիցների դարպասն ուղարկելով 8 գնդակ:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 617 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0