Home » 2011 » Հոկտեմբեր » 28 » Միգել Անխել Նադալ. "Չեմ զարմանա, եթե մոտ ժամանակներս Չավին մարզի "Բարսելոնան"
22:24
Միգել Անխել Նադալ. "Չեմ զարմանա, եթե մոտ ժամանակներս Չավին մարզի "Բարսելոնան"
 Կատալոնական "Բարսելոնայի" նախկին պաշտպան Միգել Անխել Նադալը լրագրողներին ասել է, որ զարմանք չի ապրի, եթե մոտ ժամանակներս գործողությունների բերումով Չավին դառնա "կապտանռնագույնների" գլխավոր մարզիչը: Իսպանական Sport.es կայքին տված հարցազրույցի ժամանակ նախկին ֆուտբոլիստն ասել է. "Արդյո՞ք Չավին կգնա Գվարդիոլայի ճանապարհով: Կասեմ, այո՛: Դժվար է ասել, թե ապագայում ինչ կարող է պատահել: Ես զարմանք չեմ ապրի, եթե Չավին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո որոշի մարզչական գործով զբաղվել: Նա ապրում է ֆուտբոլով և պարտավոր չէ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո ընդհանրապես չզբաղվել ֆուտբոլային գործով: Ամեն ինչ կախված է նրա ցանկությունից: Կարծում եմ, որ նրանից փայլուն մարզիչ դուրս կգար":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 482 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 0