Home » 2011 » Հուլիս » 16 » "Միկան" պարտվեց, բայց...
08:29
"Միկան" պարտվեց, բայց...

Երևանի "Միկան" ևս պարտությամբ սկսեց ելույթները "Եվրոպայի լիգայի" 2011/12 թթ. խաղարկությունում: Էդուարդ Մարգարովի գլխավորած սաները Օսլոյում 1-0 հաշվով զիջեցին տեղի "Վոլերենգային": Որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում գրանցված հաշիվն ամենավատ տարբերակը չէ հայկական ակումբի համար, քանի որ հուլիսի 21-ին Երևանում կայանալիք պատասխան մրցավեճում հանգիստ կարելի է ռևանշի հասնել:
"Վոլերենգայի" պաշտոնական կայքը հայտնում է, որ խաղն անցել է տանտերերի բացահայտ առավելությամբ: "Միկան" մեծ ուժերով միայն պաշտպանվել է, իսկ դարպասապահ Գևորգ Կասպարովը մի քանի անգամ բառացիորեն փրկել է իր թիմին:
Հիշեցնենք, որ հայկական ակումբը 17 ֆուտբոլիստներով է հայտավորված եղել մրցավեճին: Բացակայել է չինացի Դոնգ Ֆանչժուն, ով վնասվածքով էր մեկնել Օսլո:
Հանդիպման միակ գնդակը 68-րդ րոպեին խփել է արդեն իսկ խաղի 30-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Մորտեն Բերեն: Սերբ մրցավար Բոշկո Յովանետիչն այս խաղում 5 դեղին քարտ է ցույց տվել, որոնցից 4-ը՝ "Միկայի" խաղացողներին՝ Պեդրո Լոպես, Գևորգ Պողոսյան, Աղվան Մկրտչյան, Ալեքսանդր Թադևոսյան:
Վերջում հավելենք, որ հուլիսի 21-ին կայանալիք պատասխան մրցավեճը տեղի կունենա Երևանի "Միկա" մարզադաշտում և կմեկնարկի 18:00-ին:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 428 | Added by: Hartsat | Tags: Էդուարդ Մարգարով, Աղվան Մկրտչյան, Պեդրո Լոպես, Երևան, Օսլո, Եվրոպայի լիգա, Միկա, Վոլերենգա, Սերբիա, Գևորգ Կասպարով | Rating: 5.0/2
Total comments: 0