Home » 2011 » Մայիս » 15 » "Միկան" վեցակի գավաթակիր է
07:39
"Միկան" վեցակի գավաթակիր է
Մայիսի 11-ին Վ. Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում կայացած Հայաստանի ազգային գավաթի եզրափակիչ խաղում Գյումրիի "Շիրակի" հետ պայքարում Երևանի "Միկան" հաղթանակ տոնեց և նվաճեց իր 6-րդ գավաթը: Երևանյան ակումբը ջախջախիչ պարտության մատնեց մրցակցին գրանցելով` 4-1 հաշիվը:
Ակումբի մարզիչ Արմեն Շահգելդյանը դարձավ Հայաստանի գավաթի խաղարկությունների 20-ամյա պատմության մեջ 13-րդ մարզիչը, ում գլխավորած թիմը նվաճեց պատվավոր մրցանակը: Վարդան Մինասյանից հետո Շահգելդյանը երկրորդն է, որը գավաթակիր է դարձել թե որպես ֆուտբոլիստ, թե որպես մարզիչ:
Նշենք նաև, որ այս հաղթանակի շնորհիվ "Միկան" նվաճեց նաև Եվրալիգայի խաղարկության 2-րդ փուլի ուղեգիր:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 426 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0