Home » 2012 » Հունվար » 30 » "Միլան". Իբրահիմովիչն արժե 150 մլն եվրո
21:10
"Միլան". Իբրահիմովիչն արժե 150 մլն եվրո
 Իտալական հեղինակավոր Ansa պարբերականը տեղեկացնում է, որ Իտալիայի գործող չեմպիոն "Միլանն" իր շվեդացի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին գահատում է ոչ ավելին, քան 150 մլն եվրո: Այո, այո, հենց այդքան: Պարբերականը գրում է, որ շվեդացի գոլահարի գործակալ Մինո Ռայոլան ասել է. "Մեր նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի խոսքերով` Իբրահիմովիչն արժե 150 մլն եվրո: Ճիշտն ասած, ես ամեն օր առաջարկներ եմ ստանում մի շարք ակումբներից, ուստի չեմ կարող հստակ ասել` արդյո՞ք Զլատանը մինչև կարիերայի ավարտը կմնա "Միլանում", թե` ոչ: Բայցևայնպես, կարծում եմ, որ նա ուրախ կլիներ կարիերան ավարտել հենց "Միլանի" նման հզոր ակումբում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 457 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0