Home » 2012 » Հունվար » 17 » "Միլանի" լեգե՞նդն էլ կհայտնվի "ՊՍԺ"-ում
08:17
"Միլանի" լեգե՞նդն էլ կհայտնվի "ՊՍԺ"-ում
 Ինչպես հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները, իտալական "Միլանի" լեգենդ Պաոլո Մալդինին կարող է հայտնվել փարիզյան "ՊՍԺ"-ում, քանի որ թիմի սպորտային տնօրեն Լեոնարդոն հաճախ ամեն բան չի կարողանում իրականացնել և լավ օգնականի կարիք ունի: "Ինձ երբեք պաշտոնական որևէ առաջարկ չեն արել մի տեղ աշխատելու սկսած այն պահից, երբ ավարտեցի ֆուտբոլային կարիերաս, թեև իրականում ես շատ եմ ուզում ինչ-որ տեղ աշխատել: Մի քանի օր առաջ ես Փարիզում էի, որպեսզի հանդիպեմ իմ ընկերներին, այլ ոչ թե աշխատանքային պայմանագիր կնքեմ "ՊՍԺ"-ի հետ: Ես կարողացա հետևել Խավյեր Պաստորեի խաղին: Տղան, անշուշտ, շատ տաղանդավոր է, սակայն դեռ ամբողջությամբ ձևավորած չէ",- ասել է "Միլանի" լեգենդար "3" համարը հանրահայտ L’Equipe պարբերականին:
     Հավելենք, որ Պաոլո Մալդինին այցելել էր Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրի "ՊՍԺ" - "Թուլուզ" հանդիպմանը (Խմբ. այդ խաղում փարիզցիները հաղթեցին 3-1 հաշվով) և տեղավորվել էր Լեոնարդոյի կողքին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 408 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0