Home » 2012 » Հունվար » 12 » "Միլանի" տաղանդը չի գնա "Չելսի"
09:04
"Միլանի" տաղանդը չի գնա "Չելսի"
 Ինչպես նշում են իտալական պարբերականները, Իտալիայի անցած մրցաշրջանի չեմպիոն "Միլանը" մերժել է Լոնդոնի "Չելսիի" առաջարկն իր 16-ամյա տաղանդավոր եզրային կիսապաշտպան Բրայան Կրիստանտեի տրանսֆերը գնելու հարցում: Հաղորդվում է, որ երեկ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Ջուզեպպե Ռիզոն, ով նաև խաղացողի գործակալն է, հանդիպել է "Միլանի" ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկեն լոնդոնյան "արիստոկրատների" առաջարկը, սակայն "Միլանը" մերժել է "Չելսիի" այդ առաջարկը, և այժմ խաղացողի համար հարմար տարբերակ է փնտրում Իտալիայում, որպեսզի վերջինս կարողանա խաղային պրակտիկա ձեռք բերել:
   Հավելենք, որ 16-ամյա Կրիստանտեն "Միլանի" հիմնական թիմում իր դեբյուտը նշել է այս մրցաշրջանում "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլի Պլզենի "Վիկտորիայի" հետ հանդիպման ժամանակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 454 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0