Home » 2011 » Հուլիս » 16 » "Միլանն" անում է ամեն ինչ Կակային վերադարձնելու համար
19:19
"Միլանն" անում է ամեն ինչ Կակային վերադարձնելու համար
 Իտալական հեղինակավոր Tutto Mercato Web պարբերականը տեղեկացնում է, որ գրանդ "Միլանը" ցանկանում է վերադարձնել Մադրիդի "Ռեալի" խաղացող Կակային: Նշվում է, որ բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 30 մլն եվրո, իսկ ներկայիս ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2015թ.-ի ամառը:
Հիշեցնենք, որ 29-ամյա բրազիլացին Մադրիդի "Ռեալ" է տեղափոխվել հենց "Միլանից" 2009թ.-ի ամռանը 65 մլն եվրոյով:
Վերջում հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Կական "Ռեալի" կազմում անցկացրել է ընդամենը 20 հանդիպում, որոնցում խփել է 7 գնդակ և կատարել է 6 գոլային փոխանցում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 486 | Added by: Hayk | Tags: բրազիլացի ֆուտբոլիստ, Միլան, Մադրիդի Ռեալ, Կակա, Tutto Mercato Web, տրանսֆեր | Rating: 5.0/1
Total comments: 0