Home » 2011 » Հոկտեմբեր » 2 » "Միլանն" արդեն համալրման կարի՞ք ունի
08:37
"Միլանն" արդեն համալրման կարի՞ք ունի
Իտալական "Միլանի" անհաջող մեկնարկից հետո, միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալեգրին արդեն հիմա լրջորեն մտածում է թիմի նոր համալրումների մասին: Ինչպես հայտնի է դարձել իտալական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, միլանցիները հետաքրքրվում են բրազիլացի հարձակվող Ամաուրիի ծառայություններով, սակայն ակումբի գլխավոր նպատակն է ձեռք բերել Դանիայի ազգային հավաքականի ու հոլանդական "Այաքսի" 19-ամյա կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենին:
Նշվում է, որ իտալական ակումբը կփորձի ֆուտբոլիստին ձեռք բերել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 419 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0