Home » 2012 » Հունվար » 2 » "Միլանում" դարպասապահի կարիք ունեն
09:24
"Միլանում" դարպասապահի կարիք ունեն
 Ինչպես հայտնում են ֆրանսիական էլեկտրոնային պարբերականները, իտալական "Միլանը" մտադիր է մինչև տարվա վերջ ձեռք բերել Լիոնի "Օլիմպիկի" տաղանդաշատ դարպասապահ Հուգո Լյորիսին: Քանի որ Աբբյատին արդեն 35 տարեկան է, ապա Լյորիսի համար հիանալի պայմաններ են ստեղծվելու հիմնական դարպասապահ դառնալու համար:
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Լյորիսը կարող էր հայտնվել "Միլանում", սակայն հանգամանքների բերումով այդ տրանսֆերը չստացվեց, իսկ այժմ ամեն բան էլ ավելի լուրջ է, քանի որ "ռոսոներիները" հուսալի, միևնույն ժամանակ երիտասարդ դարպասապահի կարիք ունեն, իսկ Լյորիսն հենց այդպիսին է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 421 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0