Home » 2011 » Մայիս » 17 » "Միլանում" սպասում են Համշիկին
23:47
"Միլանում" սպասում են Համշիկին
Ինչպես հայտնում է Football Italia հանրահայտ ռադիոկայանը, Իտալիայի նորընծա չեմպիոն "Միլանի" ղեկավարները հետաքրքրություն են ցուցաբերում "Նապոլիի" առաջատարներից մեկի` սլովակ Մարեկ Համշիկի նկատմամբ: "Ռոսսոներիները" չեն պատրաստվում բավարարվել ձեռքբերածով և մտադիր են ամռանն ուժեղացնել թիմի կազմը` "Չեմպիոնների լիգայում" ավելի հաջող հանդես գալու և հաղթելու համար:
Հարկ է նշել, որ սլովակ կիսապաշտպանի համար Սիլվիո Բեռլուսկոնին պետք է կլորիկ գումար վճարի: Համշիկն այս մրցաշրջանում "Նապոլիի" հաջողության հիմնական ստեղծագործողներից է: Նրա ակումբը 21 տարվա մեջ առաջին անգամ է դուրս եկել "Չեմպիոնների լիգա", իսկ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն  արդեն հասել է մոտ 30 մլն եվրոյի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 399 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 2