Home » 2012 » Հունվար » 28 » "Միլանը" բարձրակարգ դարպասապահի կարիք ունի
18:34
"Միլանը" բարձրակարգ դարպասապահի կարիք ունի
 Թեև Իտալիայի անցած մրցաշրջանի չեմպիոնը շարունակում է բարձրակարգ խաղացողներ ձեռք բերել, սակայն թիմը բարձրակարգ դարպասապահի կարիք ունի, քանի որ "Միլանի" ներկայիս հիմնական դարպասապահ Քրիստիան Աբբիատին արդեն 35 տարեկան է, իսկ նրա փոխարինող Մարկո Ամելիան ամենևին էլ բարձրակարգ խաղ չի ցուցադրում: Ինչպես պնդում են իտալական ԶԼՄ-ները, "ռոսոներիներն" այժմ լրջորեն դիտարկում են բարձրակարգ ու երիտասարդ դարպասապահի գնման տարբերակներ և այդ դիրքում որպես ամենահավանական թեկանածու է համարվում ֆրանսիական "Լիոնի" և Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը, ով դեմ չէ փոխելու ակումբային գրանցումը:
   Հավելենք, որ ֆրանսիացի դարպասապահի տրանսֆերային արժեքը կազմում է շուրջ 20 մլն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 458 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0