Home » 2012 » Հունվար » 13 » "Միլանը" չի գնի Տևեսին, քանի որ Պատոն որոշում է կայացրել
15:14
"Միլանը" չի գնի Տևեսին, քանի որ Պատոն որոշում է կայացրել
 Իտալական "Միլանի" փոխնախագահ Ադրիանո Գալիանին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` իրենք ընդհատել են "Մանչեսթեր Սիթիի" հետ բանակցությունները Տևեսի տրանսֆերի հարցով, քանի որ իրենց բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն որոշում է կայացրել մնալ "Միլանում", այլ ոչ թե տեղափոխվել ֆրանսիական "ՊՍԺ": Նշվում է, որ չնայած նրան, որ "Միլանի" և "ՊՍԺ"-ի միջև ձեռք էր բերվել համաձայնություն Պատոյի տրանսֆերի հարցով` բրազիլացի հարձակվողը կմնա "Միլանում": Հեղինակավոր ANSA պարբերականը մեջբերում է Գալիանիի խոսքերը. "Ներկայիս դրությամբ Տևեսի տրանսֆերի հետ կապված բանակցություններն ընդհատվել են, քանի որ Պատոն որոշել է մնալ "Միլանում":


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 467 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0