Home » 2012 » Հուլիս » 26 » "Միլանը" ձեռք է բերել Կակային և նրան վերադարձրել "22" համարը
16:00
"Միլանը" ձեռք է բերել Կակային և նրան վերադարձրել "22" համարը
 Ինչպես այսօր նշել է իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը, "Միլանի" փոխնախագահ Ադրիանո Գալլիանին և Մադրիդի "Ռեալի" նախագահ Ֆլորենտինո Պերեսը արդեն իսկ համաձայնության են եկել, և հաջորդ մրցաշրջանից սկսած մադրիդցիների բրազիլացի 30-ամյա կիսապաշտպան Կական կշարունակի իր մրցելույթները նախկին ակումբում` "Միլանում", որտեղ ամեն ինչ արել են, որ Կական ստանա իր արդեն նախկին` "22" համարի մարզաշապիկը:
 Հ.Գ.: "Միլանի" խաղացողներից շատերը փոփոխել են իրենց համարները, սակայն ոչ ոք չի ընտրել "22" համարի մարզաշապիկը: Օրինակ` Անտոնիո Նոչչերինոն, ով հանդես էր գալիս հենց "22"-ով, իր համար վերցրել է "8"-ը, որը նախկինում Ջենարո Գատտուզոն էր կրում, իսկ ահա Քևին Փրինս-Բոատենգն իր համար ընտրել է Կլարենս Զեեդորֆի "10" համարը, իսկ Պատոն էլ կխաղա "9" համարով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 371 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0