Home » 2012 » Ապրիլ » 14 » "Միլանը" հաստատում է
16:43
"Միլանը" հաստատում է
 Իտալական "Միլանի" սպորտային տնօրեն Արյեդո Բրայդան հաստատել է այն ինֆորմացիան, ըստ որի` Իտալիայի գործող չեմպիոնը հետաքրքրություն է ցուցաբերում իտալական "Ա Սերիայի" ներկայացուցիչ "Ջենոայի" երիտասարդ պաշտպան Անդրեաս Գրանկվիստի նկատմամբ: Հեղինակավոր Expressen պարբերականին տված հարցազրույցի ժամանակ պարոն Բրայդան ասել է. "Դա ճիշտ է, մենք իսկապես հետևում ենք Անդրեասին: Անձամբ ես շատ անգամ եմ հետևել նրան խաղադաշտում: Արդյո՞ք մենք պատրաստվում ենք գնել նրան ամռանը, ճիշտ չեմ գտնում տրանսֆերային նպատակների մասին քննարկել մրցաշրջանի ավարտից առաջ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 477 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0