Home » 2011 » Նոյեմբեր » 5 » "Միլանը" Կասսանոյին փոխարինող է փնտրում
23:53
"Միլանը" Կասսանոյին փոխարինող է փնտրում
Ինչպես հաղորդում է հանրահայտ Football Italia ռադիոկայանը, իտալական "Կատանիայի" արգենտինացի տաղանդավոր հարձակվող Մաքսի Լոպեսի ծառայություններով հետաքրքրվում է երկրի չեմպիոն "Միլանը": "Ռոսոներիների" ղեկավարները ցանկանում են ձեռք բերել 27-ամյա հարձակվողին, որպեսզի վերջինս փոխարինի վիրահատության ենթարկված Անտոնիա Կասսանոյին, ով սրտի խնդիրների պատճառով կբացակայի 4-6 ամիս:
  Հիշեցնենք, որ արգենտինացին 2010թ.-ին բրազիլական "Գրեմիոյից" է տեղափոխվել "Կատանիա": Այս ընթացքում անցկացրել է 55 խաղ և դարձել 20 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 434 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0