Home » 2014 » Օգոստոս » 23 » "Միլանը" ուզում է վարձակալել Տորրեսին
13:13
"Միլանը" ուզում է վարձակալել Տորրեսին

 Իտալական "Միլանը" ծրագրել է Մարիո Բալոտելլին (խմբ. սևամորթ իտալացին օրերս կավարտի իր` անգլիական "Լիվերպուլ" տեղափոխությունը) որպես փոխարինող վարձակալել լոնդոնյան "Չելսիի" հարձակվող Ֆերնանդո Տորրեսին, ով այլևս ոչ մի կերպ չի էլ փորձում դառնալ լոնդոնցիների թիմի հիմնական հարձակվողը` տարեկան ահռելի գումարներ ստանալով: Ի դեպ, "Միլանը" պատրաստ չէ Տորրեսին ահռելի գումարներ վճարել` խնդրելով արդեն 30-ամյակը բոլորած ֆուտբոլիստին մի փոքր "կրճատել ֆինանսական ախորժակը":
  Փաստ է, որ "Միլանը" այս պահին ցանկանում է միայն վարձակալել ֆուտբոլիստին` հետագայում մի փոքր զեղչված գումարով վերջինիս գնելու իրավունքը ներառելով սպասվող պայմանագրի մեջ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 560 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0